Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի լողափերը

Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի լողափերը
15.06.2013 | 12:37

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկացմամբ, հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի 11 լողափերը: 2012 թվականի համեմատ լողափերի քանակը չի ավելանա, բայց կընդլայնվեն մատուցվող ծառայությունները: Հանգստացողները կարող են անվճար օգտվել կայանատեղից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից: Սևանի ափամերձ հատվածում կա 100-ից ավելի մասնավոր լողափեր: Նախատեսվում է ավելացնել դրանց քանակ: Տարեցտարի ավելանում է նաև այցելուների թիվը: Օրական մոտ 2 հազարից ավելի մարդ է այցելում հանրային լողափ: Եթե 2011-ին նրանց թիվը 100 էր, 2012-ին դարձել է 120:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ